երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանյան տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Երևանյան տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Մայիսի 7-ին, ժամը 22։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:06-ին:

  • Կիսվել: