երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
«Երևանյան լճի և Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» ծրագիրը համաձայնեցվել է

«Երևանյան լճի և Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» ծրագիրը համաձայնեցվել է

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված «Երևանյան լճի և Հրազդան գետի առափնյա տարածքների մաքրման աշխատանքներ» բնապահպանական ծրագիրը՝ 60,4 մլն դրամ գումարի շրջանակներում։

Ծրագրի  ընդհանուր գումարը կազմում է մոտ 113 մլն դրամ։

Միջոցառումն արդեն իսկ ներառված է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի «Բնապահպանական ծրագրերի իրականացում համայքներում» ծրագրի շրջանակներում, և այն կմեկնարկի 2022 թվականին։

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի կիրճի  էկոլոգիական վիճակը՝ դարձնելով այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ռեկրեացիոն գոտի։

Ծրագրի իրականացման նապատակներն են՝

նվազեցնել կենցաղային թափոնների հետագա մուտքը Հրազդան գետ և Երևանյան լիճ,

նվազեցնել աղտոտվածության մակարդակը,

կանխարգելել աղտոտվածության տարածումը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, իհարկե շատ կարևոր է դեպքերի արձանագրումն ու բարձրաձայնումը, սակայն, պակաս կարևոր չէ սեփական վարքով չնպաստել վիճակի վատթարացմանը։ Հարկավոր է ավելի հոգատար ու պատասխանատու վարք դրսևորել բնության և շրջակա միավայրի հանդեպ»,-ասված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

  • Կիսվել: