հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երևանում Volkswagen-ը բախվել է կայանված Mercedes-ին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում

Երևանում Volkswagen-ը բախվել է կայանված Mercedes-ին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 21:00-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այվազովսկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակ, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Վարդգես Պողոսյանն ու Բենիկ Արզումանյանը:

Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

  • Կիսվել: