հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Երևանում թթենիների մասսայական հատման մասին տարածվող լուրերը կեղծ են և մտացածին. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ

Երևանում թթենիների մասսայական հատման մասին տարածվող լուրերը կեղծ են և մտացածին. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ

Տարածվող լուրերը Երևանում թթենիների մասսայական հատման մասին կեղծ են և մտացածին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանքի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

«Լրատվական կայքերից մեկում հրապարակվել է հոդված, որով նպատակային փորձ է արվում ստվերել կազմակերպության կատարած մասնագիտական աշխատանքը: Ըստ հրապարակված հոդվածի՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրենը հաստատել է մայրաքաղաքում թթենիների համատարած հատման վերաբերյալ լուրերը:

Տեղեկացնում ենք, որ նշված պնդումը կեղծ է։ Իրականում Արմեն Բեգոյանն ասել է, որ պտղատու ծառերը նպատակահարմար չեն մայթեզրերին հարող տնկարկներում՝ ելնելով մարդկանց անվտանգությունից։ Իսկ մայրաքաղաքում հատված երկու թթենիները եղել են հենապատից սերտաճած, ինքնաճ, խանգարել են նոր բերված MAN ավտոբուսների երթեւեկությանը։

ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը եւս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ կեղծ լուրեր տարածելուց»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: