Երևանում ծեծի հետևանքով 62–ամյա տղամարդ է մահացել․ հարազատները փորձել են թաքցնել իրականությունը ոստիկանությունից
Երեկ՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 23։30-ին բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 22 փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած տղամարդու, ում հարազատները հայտնել են, որ նա իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 62-ամյա Արմեն Մ-ն էր։ Դատաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի ճակատին, ձախ ակնակապճի դրսայի եզրին, քթի մեջքին, գլխի գագաթային շրջանին հայտնաբերվել են քերծվածքներ:
Հարազատները ոստիկաններին հայտնել են, որ նա վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով, սակայն ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ հարազատների ասածը չի համապատասխանում իրականությանը։
Ստացված օպերատիվ տվյալներով՝ ջրի երես է դուրս գալիս իրականությունը ու պարզվում է՝ ապրիլի 24-ին, ժամը 20։20-ի սահմաններում Խաղաղ Դոնի թիվ 31/10 հասցեի մոտ Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Հակոբ Գ-ն, նրա որդին՝ 24-ամյա Խաչատուր Գ-ն վիճաբանել են Արմեն Մ-ի հետ, որի ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու նրան թողնելով անօգնական՝ ծեծի ենթարկողները հեռացել են, և որոշ ժամանակ անց Արմեն Մ-ն մահացել է։
Փաստի առթիվվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Կարապետյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով և այն ուղարկվել է Հայաստանի քննրական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հակոբ և Խաչատուր Գ-երին հայտնաբերելու ուղղությամբ։