երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել մեքենան նորոգող վարորդին

Երևանում տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել մեքենան նորոգող վարորդին

Երեկ՝ հուլիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ թիվ 31/2 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 33-ամյա Արսեն Ս․-ն իր վարած տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել այդ պահին իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան նորոգող վարորդին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

  • Կիսվել: