հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում Toyota Camry-ն Իսակովի պողոտայում հայտնվել է մայթին՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը

Երևանում Toyota Camry-ն Իսակովի պողոտայում հայտնվել է մայթին՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 71-ամյա Սուրեն Յ.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթում, բախվել երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: