չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Երեւանում թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է Volkswagen Touareg-ին, ապա՝ երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել բենզալցակայանի տարածքում. կա վիրավոր

Երեւանում թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է Volkswagen Touareg-ին, ապա՝ երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել բենզալցակայանի տարածքում. կա վիրավոր

Այսօր՝ ​ապրիլի 21-ին, ​խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:45-ի սահմաններում Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկում թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է Volkswagen Touareg ավտոմեքենային, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե էլեկտրասյանը եւ հայտնվել բենզալցակայանի տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ավտոբուսի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ավտոբուսն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, բախման հետեւանքով էլ ավտոմեքենայի անվադողը պոկվել եւ վնասել է կայանված​ վիճակում գտնվող Mersedes մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաեւ ​ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի​ հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ​ժամանել է նաեւ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Գեւորգ Պողոսյանի եւ ավագ օպերլիազոր Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ քիշ ուշ:

  • Կիսվել: