երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանում թալանել են Շենգավիթի նախկին թաղապետի տունը. գողացել են ԱՀ նախագահի կողմից պարգևատրված ատրճանակը

Երևանում թալանել են Շենգավիթի նախկին թաղապետի տունը. գողացել են ԱՀ նախագահի կողմից պարգևատրված ատրճանակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննրական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 63-ամյա Սարգիս Հովհաննիսյանի ահազանգի փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ս. Հովհաննիսյանը հայտնել է Շենգավիթի ոստիկաններին, որ նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան մուտքի դուռը բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից գողություն կատարել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Տեղում աշխատել է նաև Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Հովհաննիսյանը հանրությանն ավելի շատ հայտնի է «Կադիլակ Սերոժ» մականվամբ, ով նախկինում աշխատել է նաև որպես Շենգավիթի թաղապետ։ Նրա տանից գողացել են նաև այս տարի Արցախի Հանրապետության նախագահի կողմից որպես պարգևատրում նրան տրված չեխական արտադրության 9 մմ տրամաչափի ատրճանակը։  

  • Կիսվել: