երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանում թալանել են «GDT»  կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և  985 հազար 800 ռուբլի

Երևանում թալանել են «GDT»  կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և  985 հազար 800 ռուբլի

 Երեկ՝ մարտի 29-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Դ, Ս-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա 59 հասցեում գործող «GDT»   կազմակերպության պատուհանից անհայտ անձը ապօրինի մոտք է գործել ներս և կատարել գողություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում Դ․ Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը ընկերության  պահարանի գաղտնի դարակը կոտրելու միջոցով այնտեղից գողացել խոշոր չափի գումարներ։

 Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Դ․ Ս․-ն նշված կազմակերպության տնօրենն է, իսկ  այնտեղից գողացել են 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և  985 հազար 800 ռուբլի։

  • Կիսվել: