երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում՝ Սիրահարների այգու մոտ, հսկայական ծառը արմատից պոկվել ու ընկել է երկաթե ճաղավանդակի վրա՝ փակելով ճանապարհը

Երևանում՝ Սիրահարների այգու մոտ, հսկայական ծառը արմատից պոկվել ու ընկել է երկաթե ճաղավանդակի վրա՝ փակելով ճանապարհը

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Դեմիրճյան փողոցում՝ Սիրահարների այգու մոտ, հսկայական ծառը արմատից պոկվել ու տապալվել է՝ ընկնելով երկաթե ճաղավանդակի վրա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արեն Ղահրամանյանն ու Գևորգ Հովհաննիսյանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, ովքեր սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի աշխատակիցները, որպեսզի ծառը մասնատեն և հեռացնեն անվտանգ վայր: 

  • Կիսվել: