հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանում շարունակական են լինելու նախադպրոցական և առողջապահական առաջնային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները. Ավինյան

Երևանում շարունակական են լինելու նախադպրոցական և առողջապահական առաջնային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները. Ավինյան

Երևան քաղաքում շարունակական են լինելու նախադպրոցական և առողջապահական առաջնային հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Կհիմնանորոգվի 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա:

Ծրագիրը ներառում է, ինչպես շենքերի սեյսմիկ ամրացման, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումների կիրառման աշխատանքներ:

ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրեցինք «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի վարկային, ծրագրի իրականացման ու համագործակցության համաձայնագրեր:

Սա բանկի հետ համատեղ կյանքի կոչվող հերթական ծրագրերից է, որը վկայում է հաջողված գործակցության ու վստահելի գործընկերային հարաբերությունների մասին՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: