ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում՝ «Քրեյզի» ակումբի մոտ, Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի

Երևանում՝ «Քրեյզի» ակումբի մոտ, Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի մոտ, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Հրշեջները մարել են Range Rover Sport մակնիշի 11 NN 888 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և ավտոեմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, իսկ ԱԻՆ-ում էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում առաջացել հրդեհը։ 

  • Կիսվել: