կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել մունիցիպալ ոստիկանություն․ հարցը քննարկվել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ

Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել մունիցիպալ ոստիկանություն․ հարցը քննարկվել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ

Որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել մունիցիպալ ոստիկանություն: Հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր են քննարկվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան իրավապահ համագործակցության բաժնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Կարևորելով համակարգի ստեղծումը՝ փոխքաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում կան բազմաթիվ ոլորտներ, որոնք կանոնակարգման անհրաժեշտություն ունեն:

Բաժնի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին իր հերթին կարևորել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է աջակցել համայնքին՝ միասնական քաղաքականության մշակման ու արդյունավետ համակարգ ստեղծելու հարցում:

  • Կիսվել: