երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանում քաղաքացու ինքնասպանության փորձ է կանխվել

Երևանում քաղաքացու ինքնասպանության փորձ է կանխվել

Ապրիլի 13-ին, ժամը 10:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի տներից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ կախվելով պարանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը դեպքի վայրում Ա. Ա.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

  • Կիսվել: