Երևանում կլինեն առանձնացված գծեր հանրային տրանսպորտի համար
Երևանում նախատեսվում է ունենալ ավտոբուսային առանձնացված գծեր։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում Երևանում նախատեսվում է ունենալ ավտոբուսային առանձնացված գծեր։ Նախագիծը կմեկնարկի Մյասնիկյան և Գայի պողոտաներում, Գարեգին Նժդեհի փողոցում:
Հաղորդվում է նաև, որ տարածքները կառանձնացվեն հատուկ գծանշմամբ։


