երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հունիսի 8-12-ի դրությամբ

Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հունիսի 8-12-ի դրությամբ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 8-12-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 8-ին, 9-ին, 11-ին և 12-ին, Արաբկիրում՝ հունիսի 9-ին, Նոր Նորքում և Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում և Արաբկիրում բոլոր 5 օրերի ընթացքում։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Нет описания фото.

Нет описания фото.

Нет описания фото.

  • Կիսվել: