երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում «ՄՋ» սուպերմարկետի մոտ 55-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. նա մահացել է (լուսանկարներ)

Երևանում «ՄՋ» սուպերմարկետի մոտ 55-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. նա մահացել է (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմանում պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ Չարենցի 10 հասցեի մոտ մի տղամարդ «ՄՋ» սուպերմարկետի մոտ իրեն վատ է զգում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները բուժօգնություն են ցուցաբերել տղամարդուն, որը դեռ կենդանության նշաններ էր ցույց տալիս: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը փորձում է 1-ին բուժօգնությունը ցուցաբերել, սակայն արձանագրում են տղամարդու մահը։ 

Մահացածի ինքնությունը պարզել է. նա Երևանի բնակիչ 55-ամյա Հենրիկ Մ․-ն է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ նկատել են, թե ինչպես է տղամարդու ինքնազագցոությունը վատացել, որից հետո նրան են մոտեցել պարեկներն ու երիտասարդ մի քաղաքացի, որոնք փորձել են օգնություն ցուցաբել։ Մինչ այդ նա գնումներ էր կատարել նշված սուերմարկետից։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: