շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանում մեքենաներ են բախվել․ 3 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց

Երևանում մեքենաներ են բախվել․ 3 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց

Երևանում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության մոտավորապես ժամը 10։00-ին Ռուբինյանց և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Լ.Դ.–ի վարած «Mercedes C280» մակնիշի և 65-ամյա Ս.Հ.–ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
 
Բախման հետևանքով «Mercedes»-ը բախվել է բետոնե հենապատին, իսկ «Opel»-ն էլ բախվել է ծառին, կոտրել այն, ապա առաջ ընթացել և բախվել ճանապարհի թուլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային։
 
«Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,–գրում է կայքը։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

  • Կիսվել: