երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երեւանում կկառուցվի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները կապող նոր փողոց

Երեւանում կկառուցվի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները կապող նոր փողոց

Երեւանի Մամիկոնյանց (Ֆուրմանով) և Արամ Խաչատրյան փողոցները իրար կապող նոր փողոց կկառուցվի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«ՀՀ կառավարությունն այսօր, ըստ էության, հաստատեց ծրագիրը:

Նոր ճանապարհահատվածը կառուցելու համար անհրաժեշտ, հանրային գերակա շահ ճանաչվող տարածքում գտնվող գույքերի օտարման նախնական արժեք ունենալու համար անկախ գնահատողի կողմից կատարվել է տարածքի ուսումնասիրություն, առկա գույքերի գույքագրում և հաշվարկ:

Ծրագրի իրականացմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը»,- գրել է Հակոբ Կարապետյանը:

 

  • Կիսվել: