կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում կատվին իջեցնելու համար քաղաքացին բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Երևանում կատվին իջեցնելու համար քաղաքացին բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Հունիսի 24-ին, ժամը 19:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցում գտնվող «Առագաստ» ռեստորանային համալիրի մոտակայքում, կատվին իջեցնելու համար քաղաքացին բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները քաղաքացի Ն. Է.-ին (ծնված 2000 թ․) իջեցրել են ծառից։

  • Կիսվել: