շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Երևանում «Jeep.-ը կամրջից 10 մետր բարձրությունից ցած է ընկել եւ գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Երևանում «Jeep.-ը կամրջից 10 մետր բարձրությունից ցած է ընկել եւ գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 10-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում՝ ժողովրդի կողմից արդեն «մահաբեր ճանապարհ» անունը ստացած հատվածում: Ժամը 00:20-ի սահմաններում Կիլիկյան նոր խճուղին «Հյուսիս-հարավ» մայրուղուն միացնող էստակադայի վրա «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մետաղե ցանկապատին, ապա բետոնե պատին և մոտ 10 մետրից ավելի կամրջի վրայից ընկել ու գլխիվայր հայտնվել կամրջի տակով անցնող երթևեկելի գոտում, գրում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 18-ամյա Արթուր Հովհաննիսյանը, 19-ամյա Էրիկ Մանգասարյանն ու 20-ամյա Էդգար Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: 

  • Կիսվել: