հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ազգային առաջընթաց» ֆրակցիայի անդամը ահազանգում է Մաշտոցի պուրակում սոսիների հատման մասին

«Ազգային առաջընթաց» ֆրակցիայի անդամը ահազանգում է Մաշտոցի պուրակում սոսիների հատման մասին

Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը ահազանգում է Մաշտոցի պուրակի շինհրապարակներից մեկում առողջ կարմիրգքյան սոսիների հատման մասին։

«Հենց հիմա հոշոտում են Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսին Մաշտոցի պողոտայում իրականացվող շինհրապարակում։ Խոսել եմ վարչության պետի հետ, սպասենք արձագանքի։ Նշեմ, որ նախորդ բարձրաձայնածս դեպքով քրեական գործ հարուցվեց։ Իդեալական ծառ էր… Հհ Ոստիկանություն ընդունեք հաղորդում հանցագործության մասին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Վարդանյանը՝ կից հրապարակելով նկարներ։

398282371_6474906875948581_6112811664773534642_n.jpg (56 KB)

398286423_6474906839281918_5266428985526738705_n.jpg (99 KB)

399058805_6474895329283069_8206053670421018267_n.jpg (111 KB)

  • Կիսվել: