շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում հնդիկ տղամարդը ընթացքի ժամանակ քարով հարվածել ու կոտրել է ավտոբուսի ապակիները

Երևանում հնդիկ տղամարդը ընթացքի ժամանակ քարով հարվածել ու կոտրել է ավտոբուսի ապակիները

Անցած շաբաթ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 58 երթուղիներում աշխատել է 3279 շարժակազմ, որից 677-ը՝ «Հայգեր» մակնիշի, 1809-ը՝ «Ժոնգտոնգ» մակնիշի, 327-ը՝ «ՄԱՆ» մակնիշի եւ 466 փոքր դասի միկրոավտոբուսներ. Դա 7,2 տոկոսով պակաս է նախատեսվածից: Այս մասին նշվեց այսօր՝ հուլիսի 17-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նշվեց, որ այդ ժամանակահատվածում տեղի է ունեցել 34 ավտովթար առանց լուրջ հետեւանքների, սակայն մի դեպքի առանձին անդրադարձ եղավ:

Հուլիսի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում 3-րդ համար «ՄԱՆ» ավտոբուսին ընթացքի ժամանակ ազգությամբ հնդիկ տղամարդը քարով խփել ու կոտրել է երկու կողային ապակիները: Վարորդը կանգնեցրել է ավտոբուսը, ուղեւորների օգնությամբ այդ տղամարդուն բռնել են, որին ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Ավանի բաժանմունք:

  • Կիսվել: