հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում դիմակների ու ձեռնոցների համար փակ աղբամաններ չեն տեղադրվել. փոխքաղաքապետ

Երևանում դիմակների ու ձեռնոցների համար փակ աղբամաններ չեն տեղադրվել. փոխքաղաքապետ

Երևանում չկան տեղադրված հատուկ աղբամաններ, որոնք նախատեսված են դիմակների ու ձեռնոցների համար։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքապետարանում քննարկվել է Երևանում հատուկ աղբամաններ տեղադրելու հարցը, որտեղ հնավարոր կլինի հավաքել միայն օգտագործված ձեռնոցներն ու դիմակները, որոնցով հիմա լի են մայրաքաղաքի փողոցները։

«Մենք ունենք որոշ հյուրանոցներ, որտեղ կային հիվանդներ, մեկուսացվածներ: Այնտեղ աշխատում է հետևյալ ընթացակարգը՝ ամենօրյա աղբը հավաքվում է այդ հյուրանոցներում, հատուկ ավտոմեքենան, որը նախատեսված է միայն այդ աղբը տեղափոխելու համար, տեղափոխում է աղբավայր, այնուհետև այն ամբողջությամբ ոչնչացվում է: Դրանք սննդային մնացորդներն են»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է դիմակներով ու ձեռնոցներով աղբին, ապա, ըստ Հայկ Սարգսյանի, ամբողջ Հայաստանում դա կանխարգելելու համար արդյունք չեն ունենա։

Նա միաժամանակ խնդրեց քաղաքացիներին դիմակներն ու ձեռնոցները դնել առանձին պոլիէթիլենային տոպրակները, որից հետո միայն նետել աղբամանը:

Ինչ վերաբերում է աղբատար մեքենաներին, Հայկ Սարգսյանն ասաց, որ դրանք լվացվում են, որից հետո նոր շահագործվում։


  • Կիսվել: