հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Երևանում բարձրահարկ շենքից երիտասարդ կին է վայր ընկել

Երևանում բարձրահարկ շենքից երիտասարդ կին է վայր ընկել

Այսօր՝ մայիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ագաթանգեղոս 7 շենքի փողոցային հատվածում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը և բաժնի պետի տեղակալը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը կլինի 17-25 տարեկան:

  • Կիսվել: