Երևանում բախվել են «յաշիկը», Mitsubishi-ն ու Opel-ը. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 19: 10-ի սահմաններում Արգիշտի փողոցում՝ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes G55 մակնիշի 70 DZ 700 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍN 459 համարանիշի և Mitsubishi մակնիշի 35 ZZ 545 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արտյում Բաբիկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:



