երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու BMW-ն, ինչի հետևանքով մոտ 3 ժամ երթևեկությունը դարձել էր դանդաղընթաց

Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու BMW-ն, ինչի հետևանքով մոտ 3 ժամ երթևեկությունը դարձել էր դանդաղընթաց

 ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի  26-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:  Երեկոյան Հալաբյան փողոցի սկզբնամասում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի  դիմաց , բախվել էին  BMW-ն  և շտապօգնության ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկային, սակայն  3 ժամից ավելի վարորդները սպասել են,թե երբ կժամանեին ապահովագրության ընկերության ներկայացուցիչները, որպեսզի կատարեին ձևակերպումներն ու մեքենաները դուրս  բերեին անվտանգ վայր, իսկ  այդ ընթացքում թե՝ Հալաբյան փողոցում,  թե՝ Կիևյան կամրջի վրա,  վարորդներից  մոտ  10 րոպե էր պահանջվում՝  այդ հատվածում  10 մետր  առաջ ընթանալու համար: 

  • Կիսվել: