երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանում բախվել են Օպել-ը և ռուսական համարներով Ford Transit-ը՝ մոտ 20 ուղևորով. hայտնաբերվել են արնանման հետքեր

Երևանում բախվել են Օպել-ը և ռուսական համարներով Ford Transit-ը՝ մոտ 20 ուղևորով. hայտնաբերվել են արնանման հետքեր

Երեւանում, նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 19:00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հյուսիսային» ավտոկայանի հարևանությամբ բախվել են ռուսական համարանիշներով մարդատար Ford Transit-ն ու Opel մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Ford Transit-ում եղել են մոտ 20 ուղևորներ, որոնք հրաժարվել են բժշկական օգնությունից, այն դեպքում, երբ դեպքի վայր էին ժամանել շտապօգնության բժիշկները:

Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել  Երևանի վարչական տարածքում, ինչից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակ, որտեղից ժամանել են պարեկները:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցկի առաջ խոսել, նշել են, որ Ford Transit-ի մեջ եղել են ուղևորներ, որոնք մեկնում էին Սևան, իսկ այն շահագործվում է Սևանում հայտնի Արա Սմբատյանի կողմից Սևան- Երևան երթուղու մեջ և Ford Transit-ը շահագործվում է այդ գծի մեջ անօրինական ճանապարհով:

Այս տեղեկությունը պետք է պարզվի, հակառակ դեպքում հարց է առաջանում, եթե այդպես է, ինչու է ռուսական համարանիշնեով ավտոմեքենան առանց փաստաթղթերի ուղևորափոխադրում կատարում:

  • Կիսվել: