ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները.

Երևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները.

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Հրաչիկ Սաֆարյանի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ՝ 29-ամյա  Արթուր Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

 Ա. Համբարձումյանը և Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Գայանե Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Հ. Սաֆարյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, BMW-ի ուղևոր Արմեն Խաչատրյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում է՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: