երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցից դուրս գալուց հետո առաջին անգամ ողջունել է Վատիկանում հավաքվածներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցից դուրս գալուց հետո առաջին անգամ ողջունել է Վատիկանում հավաքվածներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր՝ ապրիլի 6-ին, առաջին անգամ երևացել է հանրությանը երկկողմ թոքաբորբի բուժումից հետո հիվանդանոցից դուրս գրվելուց երկու շաբաթ անց։ Նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ է մտել սայլակին նստած և թթվածնի սարքը միացրած, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է նաև, որ 88-ամյա պապը հանրության տեսադաշտից դուրս է եղել մարտի 23-ից՝ այն պահից, երբ նա կարճ ողջույնի խոսք էր ասել ավելի քան հինգ շաբաթ տևած բուժումից հետո Հռոմի հիվանդանոցից հեռանալուց առաջ։

Գալով հրապարակ՝ Ֆրանցիսկոս պապը ձեռքով ողջունել է հավատացյալներին և ասել. «Ուրախ կիրակի բոլորին։ Շատ շնորհակալ եմ»:

  • Կիսվել: