ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Երևանում բախվել են «Kia»-ն ու «Ducati» մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են «Kia»-ն ու «Ducati» մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 30-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են «Kia»-ն և «Ducati» մակնիշի մոտոցիկլը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մոտոցիկլավարի և «Kia»-ի վարորդի ինքնությունը։

  • Կիսվել: