հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Երևանում բախվել են Hyundai Sonata-ն, Hyundai Elantra-ն և Nissan-ը

Երևանում բախվել են Hyundai Sonata-ն, Hyundai Elantra-ն և Nissan-ը

Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Աշտարակի խճուղի 1 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Մ.-ի վարած Hyundai Elantra մակնիշի, 25-ամյա Փայլակ Պ.-ի վարած Hyundai Sonata մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Աշխեն Ս.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկային գումարտակի պարեկները, սակայն տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Երևանի վարչական տարածքում, ինչից հետո ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար՝ Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ: 

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Բագրատյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Մովսիսյանը, իսկ մինչ ահազանգով կժամանեին Երևանի գնդի պարեկները, տեղում երթևեկությունը կարգավորել և ծառայություն են իրականացրել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:

 Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում  նյութեր են նախապատրաստվում: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ֆոտոլրագրողը հայտնում, է որ բախման հետևանքով 2 Hyundai-ները հայտնվել են բաժանարար գոտու կանաչ հատվածում, իսկ մեքենաներից մեկի պահեստամասը վնասել է այդ պահին նշված հատվածող ընթացքող Nissan Teana մակնիշի ավտոմեքենան:

Վերջինի վարորդը ոչ մի գանգատ չունենալով՝ հեռացավ դեպքի վայրից: 

  • Կիսվել: