ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Երևանում բախվել են Hyundai մոտոցիկլը, BMW-ն ու Cadillac-ը

Երևանում բախվել են Hyundai մոտոցիկլը, BMW-ն ու Cadillac-ը

Երեկ՝ մայիսի 21-ին, մոտոցիկլի և ավտոմեքենաների բախում է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 21։50-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, բախվել են Hyundai մոտոցիկլը և BMW և Cadillac մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Պարզվել է, որ Cadillac-ը եղել է կայանված։ Ոստիկանությունը պարզում է մոտոցիկլավարի և վարորդների ինքնությունը։ Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։

  • Կիսվել: