կիրակի, հուլիս 14
14 / 7 / 2024
Երևանում բախվել են «Hyundai» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները. կա չորս տուժած

Երևանում բախվել են «Hyundai» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները. կա չորս տուժած

Հունիսի 22-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փեթակ առևտրի կենտրոնի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը՝ փրկարարները չորս տուժածի ցուցաբերել են առաջին օգնություն, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները դադարեցրել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը։

  • Կիսվել: