ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Մինչև 40,000 մարդ կարող էր անoրինական կերպով մուտք գործել Իսպանիա Մարոկկոյից. El Confidencial

Մինչև 40,000 մարդ կարող էր անoրինական կերպով մուտք գործել Իսպանիա Մարոկկոյից. El Confidencial

Մարոկկոյից մինչև 40 հազար մարդ կարող էր անօրինական կերպով ներթափանցել Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք։ Այդ մասին հայտնել է El Confidencial թերթը՝ հղում անելով Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի գնահատականներին։

 

Հրատարակության տվյալներով՝ միգրանտները շարունակել են ժամանել Սեուտա նաև գիշերվա ընթացքում։

Նշվում է նաև, որ վերջին շաբաթվա ընթացքում Մարոկկոյից ավելի քան 1,5 հազար միգրանտ լողալով հասել է Սեուտա, ինչի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել:

 

Այսօր Սեուտա պետք է այցելի Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը՝ ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկայի հետ համատեղ։

Ճգնաժամի ֆոնին Իսպանիայի իշխանությունները որոշել են ներգրավել զինվորականներին՝ բնակավայրում անվտանգության ապահովմանը օգնելու համար։ 

  • Կիսվել: