ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներ

Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներ

Մայիսի 29-ին, ժամը 20։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի «Վիլլա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Մ․ Ս․-ն (ծնված 2005 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 2005 թ․) և Հ․ Պ․-ն (ծնված 2005 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների մոտենալը։

  • Կիսվել: