շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանում առաջին անգամ անցկացվել է Մեղվաբուծության համահայկական ֆորումը

Երևանում առաջին անգամ անցկացվել է Մեղվաբուծության համահայկական ֆորումը

Հուլիսի 15-ին Երևանում առաջին անգամ անցկացվել է Մեղվաբուծության համահայկական ֆորումը։ Համաժողովը կազմակերպվել էր «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ։

Միջոցառման ընթացքում ՀՀ ԷՆ անասնաբուծության վարչության պետի պաշտոնակատար, ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանը ներկայացրել է Մեղվաբուծության զարգացման ռազմնավարական ծրագիրը։ Ելույթներ են հնչել նաև Հայաստանում մեղվաբուծության զարգացման նախադրյալների ու առկա խոչընդոտների, մեղրի արտահանման ներուժի, հնարավորությունների և ռիսկերի վերաբերյալ։

Մասնակիցներն անդրադարձել են նաև մեղվաբուծության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, քաղաքային (ուրբան) մեղվապահությանը, օրգանական մեղվաբուծության առանձնահատկություններին, առավելություններին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի։

Возможно, это изображение 1 человек, помост и текст

Возможно, это изображение 1 человек, помост и текст

Возможно, это изображение 2 человека, помост и текст

Возможно, это изображение 3 человека

  • Կիսվել: