երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Երևանում անցկացվեց «Անմահ գունդ» ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հերոսներին

Երևանում անցկացվեց «Անմահ գունդ» ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հերոսներին

 Երևանի Հաղթանակի զբոսայգում անցկացվեց «Անմահ գունդ» լուռ ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հերոսներին:

 Ակցիայի  մասնակիցներն իրենց հետ տանում էին Հայրենական Մեծ պատերազմի հերոսների լուսանկարները: «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը շնորհավորեց բոլոր վետերաններին, ովքեր արել են ամեն հնարավորը, որպեսզի հաղթեն այդ արյունալի պատերազմում, որի հետևանքով զոհվեց 27 միլիոն մարդ:
«Փառք վետերաններին, ովքեր զոհվել են, ովքեր ողջ են մնացել: Մենք հիշում ենք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, մենք հարգում ենք նրանց հիշատակը: Այսօր մենք ուզում ենք, որ մեր վետերանները ավելի երկար ապրեն, որպեսզի կարողանան պատմել իրական պատմությունը: Մենք կանեն ամեն ինչ, որպեսզի պատերազմի հիշողությունը սերնդե-սերունդ փոխանցվի, որպեսզի այն չմոռացվի: Դա մեր պատմությունն է, որը պետք է հարգենք»,- ասաց Կարապետյանը:
 
«Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրենի խոսքով՝ Հայրենական պատերազմի առաջին օրերից սկսած հերոսները իրենց արյունով գրել են՝ «կզոհվենք, բայց չենք հանձվի»:
 
«Ինչպե ՞ ս կարելի է մոռանալ այդ խոսքերը: Դրա համար այսօր փառահեղ օր է՝ Հաղթանակի օրն է: Հաղթանակը կերտվել է Խորհրդային Միության բոլոր երկրների ժողովուրդների կողմից: Հայ ժողովուրդը, իհարկե, կարևոր դեր է ունեցել այս հաղթանակում: Հպարտությամբ և վստահ կարելի է ասել, որ Հայրենական պատերազմում տարած հաղթանակում հայ ժողովուրդի դերը մեծ է, որովհետև այդ պատերազմին մասնակցել է ավելի քան 600 հազար հայ, որոնցից 300 հազար զոհվել է, ավելի քան 100 հայ արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչման: Դա մեծ նվաճում է հայ ժողովրդի համար: Մենք հպարտ ենք մեր հերոսներով և հարգում ենք նրանց հիշատակը»,- եզրափակեց Կարապետյանը:
 

  • Կիսվել: