Երևանում ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը Lexus-ով բախվել է Toyota-ին. պատճառը բաց դիտահորն է եղել
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչար փողոցում, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի բաց դիտահորից խույս տալուց հետո բախվել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է Toyota-ի վարորդի ինքնությունը: