հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում 56-ամյա տղամարդը կասկածվում է իր խորթ 16-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Երևանում 56-ամյա տղամարդը կասկածվում է իր խորթ 16-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկի անչափահասների գործերով բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 15-ին տվյալ ոստիկանության վարչական շրջանի բնակիչ, 16-ամյա  աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անչափահասների գործերով բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ աղջկա մոր ներկայիս 56-ամյա ամուսինը իրենց տանը երեխայի նկատմամբ կատարել է  անառակաբարո գործողություններ: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:

Գ. Շամշյանի տեղեություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են տվյալ բաժնի հետաքննության բաժանմունք, իսկ երեխան սովորում է Երևանում հայտնի կրթահամալիրներից մեկում: 

  • Կիսվել: