ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մարտի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Ն․ Աբրոյանը Սայաթ-Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 45-ամյա Գ․ Գրիգորյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել է՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդնանոց։ 

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

  • Կիսվել: