ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում 27-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 27-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 17:15-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Ռոզա Ա.-ն, իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով` Արշակունյաց պողոտա - Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել աղջիկ հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո ահազանգել է ոստիկանություն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը:

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: 

  • Կիսվել: