ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում 25-ամյա վարորդը բախվել է էլեկտրասյանը, երկաթե ճաղավանդակին ու արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Երևանում 25-ամյա վարորդը բախվել է էլեկտրասյանը, երկաթե ճաղավանդակին ու արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Գուրգեն Զաքարյանը իր վարած Mitsubishi մակնիշի 35 VN 478 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Ժակ Իվ Կուստոյի փողոցում՝ թիվ 16 հասցեի դիմաց, «Թոխմախի լճի» մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և արգելապատնեշին, ապա գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Զաքարյանը, նրա ուղևոր՝ 19-ամյա Ռ. Ի-ն, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Բախման հետևանքով կոտրվել է էլեկտրասյունը, երկաթե ճաղավանդակներն ու արգելապատնեշը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, «ԵրՔաղլույս» ՓԲԸ-ն, ինչպես նաև Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Զաքարյանն աշխատում է «Անդրանիկ Տոնյան» ՍՊԸ-ում՝ մենեջեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: