երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում 24-ամյա վարորդը Mazda CX-9-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 24-ամյա վարորդը Mazda CX-9-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Ս. Անրիկյանը իր վարած Mazda CX-9 մակնիշի ավտոմեքենայով Թումանյան 21 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ՝ 23-ամյա Ն. Թաշճյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած բժիշկների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Տիգրան Հայրապետյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Առաքելյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

  • Կիսվել: