հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում 23-ամյա վարորդը Nissan Teana-ով Աշտարակի խճուղում բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսք

Երևանում 23-ամյա վարորդը Nissan Teana-ով Աշտարակի խճուղում բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսք

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Աբգար Ա-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Աշտարակի խճուղում բախվել է գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվ են գործել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը և աշխատանքներ են կատարել վթարը կարճ ժամանակում վերացնելու ուղղությամբ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։

  • Կիսվել: