կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում 21-ամյա վարորդը Niva-ով բախվել է կայանված Hyundai-ին, վերջինն էլ՝ Opel-ին

Երևանում 21-ամյա վարորդը Niva-ով բախվել է կայանված Hyundai-ին, վերջինն էլ՝ Opel-ին

Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Էդգար Բաբակեխյանը իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է ճանապարի թույլատրելի հատվածում կայանված Opel-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Niva-ի վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրեն լավ է զգում։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը։

Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են կայանված Hyundai-ի և Opel-ի սեփականատերերի ինքնությունը։ 

Niva-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել: Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

  • Կիսվել: