կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երևանում 134 միավոր մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա և 780 աշխատակից ներգրավված են ձնամաքրման աշխատանքներում (տեսանյութ)

Երևանում 134 միավոր մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա և 780 աշխատակից ներգրավված են ձնամաքրման աշխատանքներում (տեսանյութ)

Ձյան տեղումների սկսելուն պես մայրաքաղաքում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավված է ԵԱՍՄ, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 134 մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

՛՛Մայթերի, այգիների, քաղաքի տարբեր հատվածներում առկա աստիճանավանդակների ու ընդհանուր օգտագործման այլ տարածքների մաքրման աշխատանքներում ևս ներգրավված է համայնքային երկու կառույցների 780 աշխատակից:

Բազմաբնակարան շենքերի մուտքերի ու հարակից տարածքների մաքրման գործում պատասխանատուն համատիրություններն են: Համայնքը վերջիններին աջակցում է մաքրման համար անհրաժեշտ միջոցներով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: