ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Երևանի վարչական շրջանների աշխատակազմերում հաստիքներ կկրճատվեն

Երևանի վարչական շրջանների աշխատակազմերում հաստիքներ կկրճատվեն

Երևանի ավագանու նիստում քննարկվում է քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատելու որոշման նախագիծը։

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ հաստիքացուցակն ընդհանուր առմամբ կրճատվում է 38-ով, բայց, միաժամանակ, վարչական շրջանների աշխատակազմերում նոր հաստիքներ են սահմանվում։ 

Ըստ նրա՝ օրենսդրության համաձայն, օրինակ, Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում իրականացվելու է միայն անկանխիկ եղանակով, կրճատվում են եկամուտներ հավաքագրող տեսուչների հաստիքը։ 

Փոխքաղաքապետը նաև նշեց, որ հաստիքների կրճատման արդյունքում տարեկան մոտ 4-4.5 մլն դրամ կտնտեսվի։

  • Կիսվել: