երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 48 քաղաքացի

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 48 քաղաքացի

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։

«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 48 քաղաքացի», - հայտնեցին ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք՝ ժամը 12։00-ից «Դիմադրություն» շարժումը սկսել է անհնազանդութան երթեր չորս տարբեր ուղղությամբ։

  • Կիսվել: